ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿԱՊԻ ԳԾՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Բ. Պողոսյանը հյուրին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Դոկտոր Պուլյիզին գնահատել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի մոդելով ստեղծված ՊԱՀՀ-ի դերը՝ որպես ակադեմիական ձևաչափով պաշտպանական-անվտանգային երկխոսության հարթակ՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի հետ փորձագիտական քննարկումների իրականացման համար:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ