Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսի մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


31/05/2018