Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ



ՍԱՐԴԱՐԱՊԱՏԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

 

Այստե՜ղ է երեկ կրկնվել նորից

Ազատամարտը նոր Ավարայրի,

Այստեղ դանակը հասավ ոսկորին,

Սակայն Մհերը դուրս չեկա՜վ այրից.

Այստեղ էր, որ ո՛չ Քաջ Վարդանը կար,

Ո՛չ էլ Եղիշե կամ Ղեւոնդ Երեց.-

Մի բուռ ո՜րբ էր լոկ, –

մի բուռ գաղթակա՜ն,

Եվ մարտ, որ ինքը իրեն մարտ մղեց…

Այստեղ քարն ինքը ծնեց Մհերներ,

Ճարի հատնումը՝ ստեղծեց նոր ճար,

Եվ ոսոխը չէ՝ ալլահն էլ լիներ,

Այդ հրաշքի դեմ վախից կճչա՜ր։

Ի՜նքը հողն այստեղ նետվեց սխրանքի

Եվ անհավասար մարտում

մահացավ,-

Չոր աղուտ դարձավ

արյուն-արցունքից,

Սարդարապատ էր՝

անապա՜տ դարձավ…

Եվ ի՜նչ արձան ու ի՜նչ կոթող փառքի,

Դարձավ ինքն իրեն կոթող ու արձան…

Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Հոգևոր-մշակութային


31/05/2018