ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է
Պաշտպանության նախարարությունը սահմանի նախիջեւանյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած փոփոխություն: Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանը որոշակի տեղափոխումներ է իրականացնում Նախիջեւանի Հանրապետության տարածքում: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա։ Ես կարծում եմ, որ մենք իրավիճակը պետք է սթափ գնահատենք:
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ
Պաշտպանության նախարար
Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Ուշադրության կենտրոնում, Ռազմական