Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ-ՈՒՄ ՄԻԳ-31 ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ



Այսօր առավոտյան ՌԴ Պերմի շրջանում պլանային թռիչքի ժամանակ ընկել է ՄԻԳ-31 մարտական ինքնաթիռ: Երկու օդաչուները զոհվել են:

Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ ինքնաթիռը վթարային վայրէջքից հետո շուռ է եկել և այրվել, մյուսները նշում են երկնքում պայթյունի մասին:

Վթարի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, այս դասի ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են:

Վերջին մեկ տարվա ընթացքում սա ՄԻԳ-31 կալանող կործանիչի հետ կապված երկրորդ աղետն է: Առաջինը նույնպես Պերմի շրջանում է տեղի ունեցել 2010թ. նոյեմբերի 19-ին: Այդ ժամանակ օդաչուները կարողացել են ինքնանետվել մեքենայից և ողջ մնալ:

Երկտեղանի ՄԻԳ-31 կալանող կործանիչը ստեղծվել է 1970-ականներին: Մարտական գործողության շառավիղը 720 կմ է, արագությունը` մինչև 3000 կմ:

Խորագիր՝ Նորություններ


06/09/2011