ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Օրերս 1-ին զորամիավորման առանձին մոտոհրաձգային զորամասում (հրամանատար` գնդապետ Արտյոմ Պողոսյան) անցկացվեցին հերթական մարզական մրցույթ-միջոցառումները:
Նախապես անցկացվեցին ցուցադրական պարապմունքներ, այնուհետև՝ բացազատվեցին ուսումնական կետերը:
Տարբեր սպորտաձևերից ծավալված մրցակցությունը հավաքական թիմերի և անհատ զինծառայողների միջև էր:
Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները և թիմերը զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Տանկային վաշտի թիմը ( հրամանատար, կապիտան Ա. Նիկողոսյան )պարանի ձգում վարժաձևից գրավեց 1-ին պատվավոր տեղը:
Ֆուտբոլից լավագույն արդյունք ցույց տվեց 4-րդ զրահատանկային գումարտակի (հրամանատար, փոխգնդապետ Վ.Բուռնուսուզյան) առանձին դասակների հավաքական թիմը:
Վոլեյբոլից հաղթող ճանաչվեցին 2-րդ տանկային վաշտի զինծառայողները (հրամանատար, կապիտան Կ. Հակոբյան):
Շաշկու և շախմատի մրցաձևում հաղթեցին շարքայիններ Մհեր Ավագյանը և Վարուժան Հովհաննիսյանը:
Բազկամարտի մրցումներում հաղթանակ ապահովեց ՀՏԴ զինծառայող, սերժանտ Դավիթ Մկրտչյանը:
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արթուր Մկոյանը նշեց, որ խաղերի, վարժանքների, մրցումների տեսքով զորամասում պարբերաբար անցկացվող սպորտային միջոցառումները ոչ միայն զինծառայողների կիրակնօրյա հանգիստն արդյունավետ են դարձնում, նաև՝ նպաստում նրանց մտավոր և ֆիզիկական որակների զարգացմանը:
1-ին զորամիավորման թղթակացական կետ