«ГОЛУБОЙ» ԱԴՐԲԵՋԱՆ
* Ի՞նչ ընդհանրություն Հուլիոս Կեսարի, Ներոնի եւ ադրբեջանցիներից շատերի միջեւ:
* Ադրբեջանի երիտասարդների 87%-ի համար համասեռամոլությունը մեղք չէ:
* Որտե՞ղ էին հավաքվում Ադրբեջանի կոմկուսի «գոմիկները»:
Հայտնի բժիշկ-սեքսապաթոլոգ, ազգությամբ լեհ Զբիգնև Ստարովիչը իր «Դատական սեքսալոգիա» աշխատության մեջ գրում է, որ հոգեվերլուծաբանների մի մասի կարծիքով, համասեռամոլությունն առաջանում է հոր կամ եղբոր նկատմամբ «ենթագիտակցական արյունապիղծ միտումներից» (http://www. aquarun.ru/psih/ sex/sex7.html):
Այսինքն՝ արյունապղծության և համասեռամոլության միջև գոյություն ունի անմիջական կապ: Հայտնի համասեռամոլներից հռոմեացի կայսր Հուլիոս Կեսարն, օրինակ, երազում հաճախակի տեսնում էր, թե ինչպես է արյունապիղծ հարաբերություն ունենում իր մոր հետ: Հռոմեացի մեկ այլ համասեռամոլ կայսր՝ Ներոնը, անում էր այն, ինչ Հուլիոս Կեսարը տեսնում էր երազում: Հռոմեացիների մյուս համասեռամոլ կայսրը՝ Կալիգուլան, արյունապիղծ հարաբերություններ ուներ իր քույրերի հետ: Կայսր Նապոլեոն Բոնապարտը համասեռամոլական հարաբերությունների մեջ էր իր եղբայր Հովսեփի հետ, գայթակղել է նաև իր բոլոր քույրերին (http://reocities.com/ WestHollywood/ 2118/pre-50.html):
Արյունապղծության և համասեռամոլության միջև անմիջական կապի գոյությունը հաստատվում է նաև ադրբեջանցիների օրինակով: Արդեն ասել ենք, որ նրանց մեջ տարածված է մոտիկ հարազատների (հորեղբոր-հորաքրոջ, մորեղբոր-մորաքրոջ երեխաների) ամուսնությունը: Եւ տարածված է նաև համասեռամոլությունը: Հիշենք, թե վերջին երկու տարվա ընթացքում համասեռամոլության քանի աղմկոտ դեպք է բացահայտվել միայն բանակում:
2009թ. ադրբեջանական բանակի զինծառայող Էլչին Գուլիևը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման այն բանի համար, որ մահվան սպառնալիքով սեռական բռնության էր ենթարկել իր ծառայակիցներին (http://criminalazerbaijan. com/?p=339):
Նույն թվականի մայիսին Սեյֆալիի փորձադաշտում զորավարժության ժամանակ ադրբեջանցի զինվոր Օրհան Սաֆարովը գնդակահարեց 5 զինծառայողի: Պատճառն այն էր, որ նրանք բռնաբարել էին Սաֆարովին, իսկ ենթասպան գիշերը միզել էր նրա վրա (http://criminalazerbaijan.com/ ?p=1484):
2009թ. հուլիսի 18-ին ադրբեջանցի զինծառայողներ Յ.Յուսիֆովը, Է.Ռահիմովը և Թ.Բաղիրովը գնդակահարեցին իրենց հրամանատարներին՝ լեյտենանտ Է.Տագիևին և ենթասպա Ռ.Ամրախովին, քանի որ վերջիններս բացահայտել էին եռյակի կողմից 28 (!) նորակոչիկների բռնաբարելու փաստը:
2010թ. հունվարի 28-ին Դաշքեսանի զորամասի երկու նորակոչիկներ ինքնաձիգներով սպանեցին 4 սպայի ու երկուսին էլ վիրավորեցին: Պատճառն այն էր, որ նրանցից մեկին սպաները բռնաբարել էին, իսկ մյուսին զգուշացրել էին, որ բռնաբարելու են: Ըստ պաշտոնական վարկածի՝ նորակոչիկները սպաներին սպանելուց հետո ինքնասպան են եղել, սակայն հավանական է, որ նրանց սպանել են՝ ոճիրը կոծկելու նպատակով (http://novostink.ru/sng/4529-azerbajdzhanskij-soldat-zastrelil-sosluzhivca.html):
Այս տարվա փետրվարի 20-ին ադրբեջանցի զինվորը Գեյգյոլի շրջանի զորամասերից մեկում ինքնաձիգով գնդակահարեց իր 6 ծառայակիցներին և ինքնասպան եղավ: Պատճառը նույնն էր՝ նրան բռնաբարել էին:
Դրանից երկու շաբաթ անց հայտնի դարձավ, որ Գերանբոյի շրջանի զորամասերից մեկում ավագ լեյտենանտ Անար Ազիզովը տևական ժամանակ բռնաբարել է նորակոչիկներին՝ 6-7 հոգու (!): Հանցագործությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ բռնաբարված զինվորներից մեկը բողոքել է ծնողներին, որոնք հարձակվել են զորամասի վրա: Նորակոչիկների ցուցմունքի հիման վրա համասեռամոլ սպային ձերբակալել են, իսկ բռնաբարվածներին ուղարկել տարբեր զորամասեր (http:// novostink.ru/ sng/19038-iznasilovaniya-soldat-v-azerbaydzhanskoy-armii-nosyat-massovyy-harakter. html):
Ինչո՞վ բացատրել ադրբեջանցիների մեջ համասեռամոլության տարածված լինելը: Ակնհայտ է, որ այդ ախտի դրսևորումները կանխող «բարոյական արգելակները» ադրբեջանական հասարակության մեջ չեն գործում, թեպետ համասեռամոլները ենթակա են հասարակական խիստ պարսավանքի: Այս երևույթը հասկանալու համար, թերևս, պետք է նկատի առնել, որ մահմեդական որոշ երկրներում, օրինակ՝ արաբների մեջ, անչափահաս տղաների հետ տղամարդկանց սեռական հարաբերությունն արգելված չէ, թեպետ իսլամն արգելում է երկու տղամարդկանց սեռական հարաբերությունը: Եգիպտոսում գտնվող Սիվա օազիսում, օրինակ, մանկապղծությունը (տղամարդկանց սեռական հարաբերությունը անչափահաս տղաների հետ) մինչև վերջերս այնքան սովորական բան էր համարվում, որ նույնիսկ ասացվածք կար. «Տղամարդիկ տղայի համար միմյանց կսպանեն, բայց կնոջ համար՝ երբեք»: Պատճառն այն է, որ անչափահաս տղան դեռ լիարժեք տղամարդ չի համարվում, և նրա հետ սեռական հարաբերությունն էլ, «բնականաբար», կրոնական այդ արգելքի տակ չի ընկնում: Նկատենք, որ նույն այդ մահմեդական երկրներում տարածված է նաև կանանց համասեռամոլությունը, ինչին նպաստում է բազմակնությունը (http:// pravda.sk6.ru/index.php?go=Pages&in= view&id =36):
Ի դեպ՝ արաբների «սեռական մշակույթը» ադրբեջանցիներին կարող էր փոխանցվել նաև անմիջականորեն. հայտնի է, որ 7-րդ դարում Ադրբեջանի ներկայիս տարածքում վերաբնակեցվել են տասնյակ հազարավոր արաբական ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են մահմեդականություն ընդունած տեղի բնակչության հետ: Հետագայում այդ տարածք ներխուժած թուրքական ցեղերը կարող էին հեշտությամբ յուրացնել նրանց բարքերը:
Ադրբեջանի ՊՆ-ում հասկանում են, որ բանակում սեռական հանցագործությունների տարածված լինելու երևույթը բացատրություն է պահանջում: 2009թ. վերջում բացատրելու մի խղճուկ փորձ արեց ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն: Պատասխանելով արատավոր երևույթի պատճառի վերաբերյալ լրագրողի հարցին՝ նա ամենայն լրջությամբ ասաց.
«Ո՛չ, դրանք բռնաբարություններ չեն: Պարզապես լավ սննդից երիտասարդ տղաների մեջ ավելանում է տեստոստերոնի քանակը (տեստոստերոնը տղամարդու հիմնական սեռական հորմոնն է: Փոքր քանակությամբ կա նաև կանանց օրգանիզմում:- Ա.Յ.): Բանակում սեռական ոտնձգությունների դեպքերի հաճախակիացումը վկայում է, որ ադրբեջանցի զինվորները շատ լավ են սնվում: Հայաստանի բանակում, օրինակ, բռնաբարություններ չկան: Իսկ դա նշանակում է, որ հայ զինծառայողները վատ են սնվում» (http://novostink.ru /sng/2578-gomoseksualnye-naklonnosti-azerbajdzhanskix.html):
Այս պատասխանի կատարյալ ապուշությունը հիմնավորելու կարիք չկա: Ուշագրավ է այլ բան. Սաբիրօղլուն ՉԻ ԷԼ ԺԽՏՈՒՄ երևույթը, այլ փորձում է դրան ընդամենը ուրիշ մեկնաբանություն տալ: Նշանակում է՝ ադրբեջանական բանակում համասեռամոլությունն այնքան է տարածված, կարելի է ասել՝ զանգվածային դրսևորումներ ունի, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը պարզապես անիմաստ է համարում դա ժխտելը (չէ՞ որ Սաբիրօղլուն կարող էր, օրինակ, լրագրողին ասել՝ «Մասնավոր դեպքերը մի՛ ընդհանրացրեք»):
Բնականաբար, համասեռամոլությունն ադրբեջանական բանակ է թափանցում հասարակությունից: Համեմատաբար վերջերս կատարված սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ ադրբեջանական երիտասարդության 47%-ը մեղք է համարում սուտը, 42%-ը՝ գողությունը, 34%-ը՝ բռնությունը, 25%-ը՝ կաշառակերությունը (սա, ի դեպ, նշանակում է, որ Ադրբեջանի երիտասարդության 75%-ը կաշառակերությունը համարում է բարոյական տեսանկյունից ընդունելի) և ընդամենը 13%-ը՝ համասեռամոլությունը: Այսինքն՝ Ադրբեջանի ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ 87%-ի ՀԱՄԱՐ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔ ՉԷ (!!!) (http://gay-radio.ru/2009/02/11/u-geev-i-lesbiyanok-azerbajdzhana-poyavilsya-svoj.html): Ընդ որում, նույն այդ երիտասարդների 64%-ն իրեն համարում է հավատացյալ (!):
Ադրբեջանական բանակում բռնաբարությունների ուրիշ էլ ի՞նչ բացատրություն է պետք: Եւ մի՞թե օրինաչափ չէ, որ Հարավային Կովկասի երկրներից առաջինը Ադրբեջանում այս տարվա մայիսին բացվեց համասեռամոլների «պաշտոնական» ինտերնետային կայք՝ «gay.az»:
Ուշագրավ է, որ այդ կայքի բացումը ժամանակային առումով համընկավ բրիտանական «The Times» թերթի մի հրապարակման հետ, որում ասվում է, որ «Եվրատեսիլ-2012» մրցույթի բազմաթիվ երկրպագուներ, լինելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ, մտավախություն ունեն, որ Ադրբեջանում իրենց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք կդրսևորվի (Ըստ թերթի՝ «Եվրատեսիլ» մրցույթի ոչ պաշտոնական անվանումն է՝ «Աշխարհի մրցաշար՝ գեյերի համար»): Այս մասին հաղորդում է «BBC»-ն (http: //www.bbc.co. uk/russian/uk/2011/ 05/110516 _brit_press.shtml#2):
Հարց է ծագում՝ արդյո՞ք համասեռամոլների կայքի բացումն արտոնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակ չի ունեցել փարատելու Եվրոպայի համասեռամոլների մտավախությունը, որպեսզի չզրկվի հազարավոր զբոսաշրջիկների այցելությունից ակնկալվող եկամտից:
Եթե եվրոպացի համասեռամոլներն իմանային ադրբեջանական հասարակության՝ սեռական ոլորտում ունեցած իրական նախասիրությունների մասին, ապա բոլորովին էլ չէին անհանգստանա: Ադրբեջանում «երկնագույն» ավանդույթները պահպանվել են նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ համասեռամոլությունը քրեորեն հետապնդելի էր: Քաղաքագետ Իգոր Մուրադյանը գրում է.
«Համասեռամոլական հարաբերությունները լայնորեն տարածված էին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում` կուսակցական ու խորհրդային աշխատողների միջավայրում: Առանց այդ հարաբերությունների դժվար էր կուսակցական մարմիններում արագորեն կարիերա անել: Կուսակցական, ինչպես նաև հասարակական որոշակի շրջանակներում այդ հարաբերությունների խորհրդանիշը «Երկնագույն վաննան (լոգարանն)» էր: Հատկանշական է, որ այդ «երկնագույն վաննան» իրականում գոյություն ուներ և գտնվում էր Հեյդար Ալիևի հարազատ քրոջ՝ Ֆաետոն-խանումի բնակարաններից մեկում: Բաքվում՝ Կիրովի պողոտայի այդ տանը, կազմակերպվում էին աներևակայելի օրգիաներ, որոնց մասնակցում էին կուսակցական մարմինների ազդեցիկ ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ, որոնք ցանկանում էին դառնալ շրջկոմների քարտուղարներ կամ հրահանգիչներ, պաշտոն զբաղեցնել Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում: Ադրբեջանի կուսակցական գործիչներն այդ «ծեսով անցած» իրենց գործընկերներին անվանում էին «գագաշ»» (http://www.lragir.am/russrc/ comments15155.html):
Եթե գագաշներ կային Խորհրդային Ադրբեջանում, ապա Ադրբեջանի Հանրապետությունում՝ առավել ևս: Արդյո՞ք պատահականություն է, որ գագաշների իշխանությունը խորհրդանշող պետական դրոշի շերտերից մեկը երկնագույն է: Հենց «չՏսցոՏռ»:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ