ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Հունիսի 11-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Կարոլին Դուեզին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության միջև համագործակցության շրջանակները: Գոհունակություն հայտնելով առկա համագործակցության մակարդակից՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հետ գործակցությամբ իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցմանը միտված և այլ ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:
Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցության մակարդակը՝ Կարոլին Դուեզը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակությունը շարունակելու Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հանձնառությունը:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարոլին Դուեզին՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարի պաշտոնում ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:
Խորագիր՝ Նորություններ