ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիա (ք. Մոդենա/ք. Թուրին)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ – 2 տեղ,
Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա (ք. Աթենք)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ – 2 տեղ։
Ընդունելությունը մրցութային կարգով է՝ միասնական քննությունների արդյունքներով: Դիմորդները քննություն են հանձնում «Անգլերեն», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից` «Բ» տարբերակով:
Իտալիայի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները մինչև 2019թ. ապրիլ ամիսը սովորելու են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև գործուղվելու են ուսման վայր (1-ին և 2-րդ կուրսեր՝ ք. Մոդենայ, 3-5-րդ կուրսեր՝ ք. Թուրին):
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:
Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ` զանգահարելով +374 (93) 90-99-16 հեռախոսահամարով։
Խորագիր՝ Նորություններ