Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸՀունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը՝ ներկայացնելով զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ զինվորական կոմիսարը  հատկապես, անդրադարձել է զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրմանը և հաշվառմանն առնչվող, բժշկական փորձաքննությունների և հետազոտությունների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին: Ներկայացվել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի արդյունքներն ու այդ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տվել  է հանձնարարականներ՝ առաջիկա զորակոչը հավուր պատճաշի կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորագիր՝ Նորություններ


12/06/2018