ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հունիսի 12-ից 14-ը Մինսկում կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պայքարի զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին և զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին: Միջոցառումներն անցկացվում են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի համաձայն:
Խորագիր՝ Նորություններ