ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման զորամասերի հետ կազմակերպվեց և անցկացվեց շտաբային զորավարժություն՝ կառավարման մարմինների ներգրավմամբ:
Համաձայն զորավարժության պլանի` զորամիավորումը բերվում է մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և ստանում է խնդիր անցնելու պաշտպանության: Զորամասերի հրամանատարները ստեղծված իրադրությունում կապի միջոցներով օգտագործելով ԿԱՀ-2 համակարգը` զեկուցում են զորամիավորման հրամանատարին: Զորամիավորման շտաբը զորամասերից ստանալով տեղեկություններ իրադրության վերաբերյալ, ընդհանրացնում, վերլուծում և ներկայացնում է հրամանատարին` որոշումներ կայացնելու համար:
Ենթակա զորամասերն ստանալով տեղեկություններ առաջնագծում տիրող իրադրության մասին` կայացնում են որոշումներ և առաջադրում խնդիրներ կատարողներին:
Զորամիավորման կառավարման մարմինները, զորամասերի հրամանատարները զեկուցում են զորամիավորման հրամանատարին մարտական գործողություններին պատրաստ լինելու մասին: Ստանալով ազդանշան` զորամասերը սկսում են կատարել առաջադրված խնդիրները:
Կատարելով մարտական խնդիրը՝ զորամասերի հրամանատարները զեկուցում են զորամիավորման խնդրի կատարման վերաբերյալ, իսկ զորամասերի շտաբները կազմում են մարտական տեղեկագրեր և ներկայացնում զորամիավորման շտաբ:
Ավարտելով շտաբային զորավարժությունը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը հրամանատարական կետում կատարեց զորավարժության նախնական ամփոփում ընդհանուր ղեկավարման մարմնի՝ շտաբի հետ, նշելով տեղ գտած թերություններն ու նախորդ զորավարժությունից անհրաժեշտ հետևության արդյունքում դրական տեղաշարժը:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Ազգային բանակ