Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակը զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումն է, զինված ուժերում կանանց ներգրավվածության, իրավունքների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև հավասար իրավունքների ապահովումը:

Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  հանձնառությունը:

Խորագիր՝ Նորություններ


14/06/2018