Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸԱնպատժելիությունն այլևս պատմություն է:

Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումը արդարության և օրինականության գերակայության ապահովումն է, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

Վերջին օրերի բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ դարձան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար:

Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը:

Խորագիր՝ Նորություններ


20/06/2018