Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏՀունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է  «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են բանակային կյանքի ամենատարբեր կողմերին՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչև կրթության ու ժամանցի կազմակերպում և սոցիալկենցաղային պայմաններ:

Անդրադարձ է կատարվել նաև ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել անանուն հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ զորացրված զինծառայողների համար ստեղծելով կարծիք արտահայտելու առավել անկաշկանդ պայմաններ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԴԻՏԱԿԵՏ» ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏԽոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ «Դիտակետի» պատասխանատուներն ընդգծել են, որ դաշտային աշխատանքների՝ հարցումների փուլն ավարտվել է, և այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/06/2018