ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկուցումներով հանդես են եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈՒ մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է զինված ուժերում բարեփոխումների կարևորությունն ու առաջնահերթությունները։ Օրակարգում տեղ գտած հարցերը, առաջարկներն ու որոշումները կներկայացվեն ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Խորագիր՝ Նորություններ