Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ



ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄԷրիկ ջան, իրարամերժ զգացումներով է լցվել հոգիս` ուրախություն, հպարտություն, տագնապ. ծննդյան տարեդարձդ դիրքերում ես դիմավորելու, առաջնագծում, զենքը ձեռքիդ: Անընդհատ մտածում եմ` ինչ հույզեր են ծնվելու սրտիդ մեջ, ինչ խոհեր, երբ մարտական պոստում կեսգիշերին սկսվի քո ծննդյան օրը` հունիսի 27-ը: Համոզված եմ, որ այս տարեդարձդ երբեք չես մոռանա: Վստահ եմ, որ զինակից ընկերներդ օրը տոն կդարձնեն քեզ համար, եւ նույնքան ուրախ կլինես, որքան` երբ տանն էիր, հարազատներիդ եւ մտերիմներիդ հետ:

Ծնունդդ շնորհավոր, տղա՛ս: Ես քեզ ու բոլոր զինակից ընկերներիդ անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում ու շատ եմ ցանկանում, որ բանակից տուն դառնաք հարստացած` հավատարիմ ընկերներով, գեղեցիկ հիշողություններով ու հայրենիքի հանդեպ պարտքը կատարածի հպարտությամբ ու արժանապատվորեն:

 

Քո մայր` ՆԱՐԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #1 (1248) 04.07.2018 - 10.07.2018, Բանակ և հասարակություն


04/07/2018