ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է:
Խորագիր՝ Նորություններ