Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավոր ազատամարտիկների, պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց  ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:

Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության «Կարո Մեղրիկյան» կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:

Ծրագրի մեկնարկը կտրվի օգոստոսին` յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ակնաբուժական հետազոտությունները Երևանում կիրականացվեն ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում (Կանազի հոսպիտալ):

ՀՀ մարզերում իրականացվող հետազոտության ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հերթագրման համար զանգահարել 055 05 03 25 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


09/07/2018