Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՀուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել ապաքինվող երիտասարդների հետ:

Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համար և արագ ապաքինում մաղթել:

Խորագիր՝ Նորություններ


17/07/2018