ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բարեւ, Հովհաննե՛ս ջան, իմ զինվո՛ր ջան: Ինչքան արագ է անցնում ժամանակը: Հիմա հայրենիքի պաշտպան ես ու քեզ նման հազարավոր տղաների հետ ամուր ու անսասան ես պահում մեր հողն ու ջուրը:
Դուք մեր արժանապատվությունն եք, մեր հայրենիքի նվիրյալ զավակները, մեր խաղաղ քունը հսկողը, մեր անվտանգությունը պահպանող հերոս տղերքը: Իրար միշտ թեւութիկունք եղեք, միասնական ու միակուռ:
Հովհաննե՛ս ջան, հուլիսի 17-ին բանակային ընկերներիդ հետ կնշես ծննդյանդ 19-ամյակը: Շնորհավորում եմ: Թող բոլոր լուսավոր երազանքներդ, իղձերդ իրականություն դառնան: Հազար ջերմ բարեմաղթանք ու ամենակարեւորը՝ բոլորիդ խաղաղ օրեր եւ բարի վերադարձ հայրենի օջախներ:
Քո հորաքույր՝ Սաթենիկ
Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Բանակ և հասարակություն