Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը:

Խորագիր՝ Նորություններ


19/07/2018