Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել  հանձնարարականներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։

Հարավային զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակի, առաջնագիծը ինժեներական նոր լուծումներով հագեցնելու և անհրաժեշտ սարքերով համալրելու հետ կապված մի շարք հարցեր։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև Մեղրի համայնքում, որտեղ ավարտին է մոտենում սպայական շենքերի շինարարությունը։ Նախարարը շրջել է նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին, համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ քննարկել սպաների բնակավորման հարցերը։

Խորագիր՝ Նորություններ


23/07/2018