Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՀայաստանում անցկացվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 11-րդ բանակումին ներգրավված սփյուռքահայ երիտասարդները հուլիսի 22-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Ողջունելով և շնորհավորելով բանակումի մասնակիցներին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կազմավորման 100-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես՝ սփյուռքահայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ այցելությունը ռազմական կրթօջախ և շփումը ապագա սպաների հետ սփյուռքահայ պատանիներին կդարձնի է´լ ավելի հպարտ և հայրենապաշտ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կազմակերպչական գործունեությանն աջակցելու համար՝ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները մշտապես պատրաստակամ են հարկ եղած դեպքում սատարելու հայոց պետականությանն ու մաս կազմելու դրա հարատևման երաշխիքի՝ Հայոց բանակի։

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած այցելության ընթացքում բանակումի մասնակից 1200 սկաուտները շրջել են կրթահամալիրի տարածքում, ծանոթացել համալսարանի պայմաններին, մարզահրապարակում իրենց ուժերն են փորձել տարբեր մարզաձևերում։

Խորագիր՝ Նորություններ


23/07/2018