Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ



ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ  համայնք:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:

Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:

Պաշտպանության նախարարը Փանիկում մասնակցել նաև է ՌԴ 102-րդ ռազմակայանի  կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին:

Խորագիր՝ Նորություններ


23/07/2018