Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸՀուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2018թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն ծառայել: Ռազմաուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտած մի շարք շրջանավարտներ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրելու առանց վիճակահանության: Շրջանավարտներից շատերն էլ որոշում են կայացրել հետագա ծառայությունը շարունակելու մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և, ըստ հաստատված կանոնակարգի, իրենք են ընտրել ծառայության վայրը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին ռազմակրթական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, ապագա հրամանատարներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

Խորագիր՝ Նորություններ


24/07/2018