Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԹՐԻՔ



ՍԻՐՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԹՐԻՔՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի զինծառայողները շուրջ մեկ տարի է` իրենց հոգատար ուշադրության ներքո են պահում Նուբարաշենի թիվ 11-րդ հատուկ դպրոցի սաներին։ Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ մկրտեցին դպրոցի սաներին, և զինվորականները սիրով հանձն առան մանուկների կնքահայրությունը։

5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի հոգևոր պատասխանատու՝ Ենովք քահանա Եսայանի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տոնախմբություն էր կազմակերպվել` նշելու այդ գեղեցիկ իրողությունը։ Սիրո միասնության ընթրիքի շուրջ էին հավաքվել հայոց բանակի սպաներն ու մանկատան մանուկները, հայ հոգևորականներն ու մշակութային գործիչները, գործարարներն ու մանկավարժները։

Միմյանց հանդեպ տածած հարգանքն ու սերը սրտի ուրախություն էր պարգևել բոլոր ներկաներին։ Երջանիկ մի մեծ ընտանիք էր կարծես ստեղծվել։

Երանի ողորմածներին, որովհետև Տիրոջից ողորմություն պիտի գտնեն։

 

ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի

գնդերեց՝ Հրայր սարկավագ Լալայան

Խորագիր՝ Նորություններ


01/08/2018