ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ
Վրաստանի լեռնային շրջաններից մեկում վթարային վայրէջք է կատարել երկրի զինված ուժերին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռ: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամներ, ինչպես նաև վրացի և արտասահմանցի լրագրողներ և օպերատորներ: Նրանցից ոչ մեկը լրջորեն չի տուժել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մեքենան կորցրել է ղեկավարումը քամու ուղղության կտրուկ փոփոխության հետևանքով, որից հետո օդաչուները ստիպված վթարային վայրէջք են կատարել:
Խորագիր՝ Նորություններ