Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԵՄ»



«ԵՍ ԵՄ»Ամառային զորակոչի ավարտին մնացին հաշված օրեր:

Հայկ Աբրահամյանը զորակոչվում է «Ես եմ» ծրագրով: Հայկը Շիրակի մարզի Մարալիկ համայնքից է:

-Անցյալ տարի զորակոչի ժամանակ ծանոթներ ունեի, որոնք գնացին բանակ «Ես եմ» ծրագրով: Հետաքրքրվեցի ու պարզեցի, որ այդ ծրագիրը բազմաթիվ առավելություններ ունի: Գրեթե չես կտրվում ընտանիքից, ծառայավարձ ես ստանում:

-Մինչ համաձայնելը, Գրիգորյանի՝ մեր զինկոմի հետ խոսեցի: Նա փարատեց բոլոր մտահոգություններս: Մանավանդ՝ Հայկն էլ շատ ոգևորված էր. նա Մարալիկի միակ զինվորն է, որ երեք տարի պիտի ծառայի,- պատմում է զինվորի հայրը, հետո ավելացնում հպարտությամբ.

-Երեք որդիներս հերթով պիտի զինվոր դառնան: Իմ խորհուրդը մեկն է՝ զգոն լինեն սահմանին:

Հայկին բանակ ճանապարհելու են եկել հարազատները, մտերիմներն ու ընկերները: Բոլորը շրջապատել են հայրենիքի ապագա պաշտպանին: Լուսանկարվում են, գրկախառնվում, ոգևորում են նորաթուխ զինվորին: Մինչ զորահավաքակայան տանող ավտոբուսը կշարժվեր, Հայկը հասցրեց բոլորին ասել, որ «Ես եմ» ծրագրով է ծառայելու, հազար անգամ հպարտությամբ կրկնեց՝ երեք տարի…

-Ես երեք տարի եմ ծառայելու…

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ


02/08/2018