ԹՈՒՐՔԻԱՆ և ԵԳԻՊՏՈՍԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ` Ի ՀԵՃՈՒԿՍ ԻՍՐԱՅԵԼԻ
Թուրքիան մտադիր է ռազմական համագործակցության պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ: Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով, համապատասխան փատաթուղթը կստորագրվի սեպտեմբերի 12-ին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում:
Թուրքական կառավարության ղեկավարը վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ կայցելի Եգիպտոս: Երբ աֆրիկյան այդ պետությունը ղեկավարում էր Հոսնի Մուբարաքը, Թուրքիան դիտարկվում էր որպես մրցակից` Մերձավոր Արևելքում ազդեցության տարածման հարցում: Իսկ Եգիպտոսի ներկայիս իշխանությունները պատրաստ են թուրքական կողմի հետ զարգացնել ռազմական և տնտեսական կապերը:
Այս քայլը որոշակիորեն դիտարկվում է որպես «վրեժխնդրություն» Իսրայելից: Գազայի հատված ուղևորվող «Մավի Մարմարա» նավի վրա Թուրքիայի 9 քաղաքացի սպանելու փաստի առթիվ իսրայելական իշխանությունների կողմից սեփական մեղքն ընդունելուց և ներողություն խնդրելուց հրաժարվելը պատճառ է դարձել երկու պետությունների միջև դիվանագիտական պատերազմի, սառեցվել են ռազմական համաձայնագրերը:
Բացի այդ, որոշակի խնդիրներ կան նաև Իսրայելի և Եգիպտսի միջև:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական