Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՌՈ Է ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ



ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՌՈ Է ՀԱՆՁՆԵԼ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ2018թ. օգոստոսի  1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում,  քաղաքացի  Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի  30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

Ս. Պ.-ը բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Այդ դեպքում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

 

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ Նորություններ


02/08/2018