ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկուսուկեսամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալությունը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում հաճախել են նաև ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։ Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն մշտական տեղակայման վայրն ու մի քանի օրից կմեկնեն զորամասեր։ Նրանք պատրաստվում են իրականացնել մարտական հերթապահություն՝ ղեկավարելով առաջնագիծը հսկող ստորաբաժանումներ։