ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.
- «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյան,
- Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյան,
- «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյան,
- ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյան,
- «Զինվորի մայր » ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյան,
- «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Էդուարդ Մանևիդիս,
- «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան,
- «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ` Աստղիկ Ավետիսյան,
- ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյան,
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյան,
- «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան,
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյան,
- «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյան,
- ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյան,
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի աշխատակից Աիդա Պապիկյան:
Խորագիր՝ Նորություններ