ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Օգոստոսի 7-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են զորահավաքային պատրաստության պարապմունքներ: Նպատակը 2018թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված կցագրված ռեսուրսների ուսումնասիրության վերլուծությունն էր, ինչպես նաև զորահավաքային խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիների նախանշումը:
Ելույթներով հանդես են եկել զորամասերի շտաբների պետերը և հրամանատարների սպառազինության գծով տեղակալները՝ անդրադառնալով կցագրված ռեսուրսների ուսումնասիրման ընթացքում հանդիպող խնդրահարույց հարցերին, ինչպես նաև հանդես գալով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով:
Քննարկումներից հետո 5-րդ զորամիավորման հրամանատար գնդապետ Ա. Փիլոյանն ամփոփել է կցագրված ռեսուրսների ուսումնասիրման արդյունքները և նախանշել ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի խնդիրները:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ