ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ
Քո լույս ճակատը թող երբեք չամպի,
Հայոց բանակի նորաթուխ զինվոր,
Մայրդ, հայացքը հառած քո ճամփին,
Քեզ հետ է, որդի՛ս, Աստծո ամեն օր:
Հայոց բանակում կկոփես կամքդ,
Սահմանին, որդի՛ս, կկանգնես անահ,
Պահպանիր, որդի՛ս, հույսդ, հավատքդ,
Իմ քսանամյա քաջ սահմանապահ:
…Երկու տարի անց դու տուն կդառնաս,
Մնում ենք ճամփիդ սիրով, կարոտով,
Մենք հպարտությամբ կժպտանք, տղա՛ս,
Կգրկենք, որդի՛ս, քեզ բաց ճակատով:
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Հոգևոր-մշակութային