Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՍԱ-Ն ՏԻԵԶԵՐԱՆԱՎՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ Է ԶԳՈՒՄ



Ներկայումս ՆԱՍԱ-ն տիեզերանավորդների խիստ պակաս է զգում: Այդ տեսակետն է արտահայտված ԱՄՆ Ազգային հետազոտական խորհրդի (տիեզերքի և գիտության հարցերով կառավարությանը խորհրդատվական ծառայություններ մատուցող պետական կառույց) հանձնաժողովի ներկայացրած զեկույցում:

2000թ. հետո ամերիկյան տիեզերանավորդների թիվը կրճատվել է` 150-ից հասնելով մինչև 61 մարդու: Թեև «Շաթլ» տիեզերանավերի թռիչքային ծրագիրը դադարեցվել է, տիեզերանավորդների նման կրճատումը համարվում է չափազանցված: Անձնակազմի մի քանի անդամների` միաժամանակ վնասվածք ստանալու կամ հիվանդանալու դեպքում պահեստային թռչողները կարող են չբավականացնել:

Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ անհապաղ պետք է փնտրել նոր մարդկանց` մասնագիտական համապատասխան պատրաստության համար: Միջազգային տիեզերակայանում աշխատելու համար մեկ տիեզերանավորդի պատրաստությունը տևում է առնվազն երկու տարի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


08/09/2011