ՊՆ ԹԻՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԻ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
2011թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 11-ը ՀՀ պետական կառավարման մարմինների թիմերը մասնակցելու են «ՀՀ Վարչապետի գավաթ-2011թ.» խորագրով մարզական միջոցառմանը, որի կազմակերպիչը ՀՀ կառավարությունն է: Մրցույթին կմասնակցի նաև ՀՀ ՊՆ ֆուտբոլի հավաքական թիմը: Հիշեցնենք, որ վերջինս նախորդ երկու տարիներին եղել է նշված մրցույթի հաղթողը:
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ