ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱԼԻՖԱԹԻ ՄԱ՞Ս…
Ուլյանովսկում բնակվող 34-ամյա Ռաշիդ Աբդուլովը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել ազգային ատելություն քարոզելու համար: Նա Ռուսաստան է եկել Թուրքիայում գործող ,Նուրջուլարե միջազգային կրոնական ծայրահեղական կազմակերպության հրահանգով, ծայրահեղական գործունեության մեջ է ներքաշել քաղաքի գլխավոր մզկիթի իմամին և մի ուսանողի:
Խումբն սկսել է երիտասարդության մասնակցությամբ գաղտնի հավաքներ կազմակերպել՝ քարոզելով Ռուսաստանը դարձնել… Համաշխարհային Խալիֆաթի մաս և այդ նպատակով իսլամացնել ողջ բնակչությանն ու փոխել երկրի պետական կառուցվածքը:
Փախուստի մեջ գտնվող նրա երկու համախոհների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Խորագիր՝ Նորություններ