ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ
Այդ մասին, հենվելով անանուն աղբյուրի տրամադրած տեղեկատվության վրա, հաղորդել է ուկրաինական մամուլը: Պատահարի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Պաշտոնապես հայտնի է միայն, որ անցորդները սեփական տան շքամուտքի մոտ գտել են արյան մեջ պառկած մարդու, ով եղել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա, և առաջին անհետաձգելի օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել հիվանդանոց:
Խորագիր՝ Նորություններ