Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ



ՔՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐՕգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության մարզումներ` ԱՀ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: Մարզումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանում: Շրջկենտրոն Բերձոր քաղաքում, ժամը 11:00-ին, ազդարարման շչակների միջոցով հնչեց  «Օդային տագնապ» ազդանշանը: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության/ԱԻՊԾ/ Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի/ՇԱԻԲ/ աշխատակիցները քաղաքացիներին տեղեկացնում էին օդային տագնապի մասին: Կարճ ժամանակում սկսեց գործել քաղպաշտպանության շրջանային շտաբը: Շուտով քաղաքում գործող ապաստարաններն սկսեցին ընդունել բնակչությանը: Մարզումներին հետևում էր ԱԻՊԾ գնդապետ Սարգսյանը, որը շրջվարչակազմի ղեկավար, ՔՊ պետ Սուրեն Խաչատրյանի հետ եղավ ապաստարաններում, ՔՊ շտաբում: Մարզումների վերջում նա աշխատանքները գնահատեց բավարար ու կազմակերպված: 11 անց 30-ին տրվեց «Օդային տագնապի ավարտ» ազդանշանը: ՇԱԻԲ աշխատակիցները բնակչությանը հայտարարեցին տագնապի ավարտը, և կյանքը քաղաքում շարունակվեց բնականոն հունով: Տագնապի ավարտից հետո ՔՊ ծառայությունների պետերը տվեցին տեղեկություններ պայմանական վնասների մասին: Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Հատկապես կարևորվեց ապաստարանների վիճակը: ԱԻՊԾ ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ մարզումներ կայացան նաև շրջանի այլ բնակավայրերում:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


27/08/2018