Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԵՎ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ԵՎ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆOգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը:

ՀՀ ԵՎ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՇնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխություն իրականացնելու գործում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: Բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ խնդրահարույց հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու և ներկայացված առաջարկները քննության առնելու համար:

Խորագիր՝ Նորություններ


28/08/2018