Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎՐՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2014 թ. հետո Աֆղանստանում այլ ձևաչափով օտարերկրյա ռազմական ներկայություն չպետք է լինի: Նա հայտնել է, որ Ռուսաստանը տեղյակ է նման ծրագրերի մասին և այդ հարցը ներկայումս քննարկում Աֆղանստանի ու ԱՄՆ ղեկավարության հետ:

Լավրովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանում են գտնվում ՄԱԿ-ի տրամադրած մանդատով, և զորքերի դուրսբերման գործընթացը ևս պետք է համակարգի ու վերահսկի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:

Խորագիր՝ Նորություններ


09/09/2011