ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ
Հավաք-պարապմունքների չորրորդ օրը՝ օգոստոսի 30-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության և ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները։
Բանախոսների ելույթների թեմաները վերաբերել են զորահավաքի ընթացքում պետական և տարածքային կառավարման մարմինների հիմնական գործառույթներին, ՀՀ քաղաքացիների պահեստազորի կցագրման և զորահավաքային ամրագրման կարգին։
Անդրադարձ է եղել նաև քաղաքացիական պաշտպանության ընթացքում «Բարձր» և «Լրիվ» պատրաստականության աստիճանների բերման միջոցառումներին։
Խորագիր՝ Նորություններ