Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է. ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐԸ ՍՊԱՆԵԼ Է BBC-Ի ԼՐԱԳՐՈՂԻ



Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատարությունը խոստովանել է, որ իրենց զինվորը սպանել է BBC ընկերության համար աշխատող տեղացի լրագրողին: Դաշինքի ներկայացուցիչների կարծիքով զինծառայողը սխալմամբ է գնդակահարել լրագրողին` նրան շփոթելով զինյալ գրոհայինի հետ:

25-ամյա Ահմեդ Օմեդ Հպուլվակը սպանվել է 2011թ. հուլիսի 28-ին Ուրուզգան նահանգում: Այդ օրը դաշինքի զինվորների և թալիբների միջև մարտի ընթացքում սպանվել է 21 մարդ: Զինծառայողին թվացել է, թե Հպուլվակը պատրաստվում է գործարկել պայթուցիկ սարք:

Միջադեպի քննության ավարտից հետո դաշինքի զինծառայողի գործողությունները որակվել են որպես օրինաչափ և իրավիճակին համապատասխան:

Խորագիր՝ Նորություններ


09/09/2011