ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն զորամիավորման և Երևանի զինվորական կայազորի գնդերեցների հետ, «Զինծառայողների բարոյահոգեբանական կայունության և միջանձնային կանոնադրական հարաբերությունների ապահովման գործընթացում հոգևոր դաստիարակության դերի և նշանակության մասին» թեմայով:
5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը նշել է, որ թեման արդիական է ու կարևոր հատկապես ժամանակակից տեղեկատվա-հոգեբանական բարդ պայմաններով պայմանավորված, անհրաժեշտ է է՛լ ավելի կարևորել հոգևոր դաստիարակության դերը զինվորական ծառայության ընթացքում: Հոգևոր դաստիարակությունն առավել բազմաբովանդակ պետք է լինի հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողների շրջանում՝ հաշվի առնելով, որ այդ տարիքում, տարբեր ազդակներով պայմանավորված հնարավոր են որոշակի բացասական զգայական դրսևորումներ:
Խորհրդակցությանը հրավիրված էր Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը հանդես է եկել դասախոսությամբ, իր հարուստ փորձառությունը փոխանցել ուսուցանվողներին, ծանոթացրել բարդ վարք և ոչ կայուն հոգեվիճակ ունեցող զինծառայողների հետ անհատական զրույցներ վարելու մեխանիզմներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ խորհրդակցություններ անցկացնել պարբերաբար:
Խորագիր՝ Նորություններ