ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՍՏԵՂԾԵՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մտադիր են մշակել արտաքին ներգործության հանդեպ բարձր կայունությամբ զինամթերքներ:
Նոր զինամթերքները կպայթեն միայն սեփական պայթուցիչների գործարկումից, կդիմանան բարձրությունից ընկնելուն, բեկորային վնասվածքներին, հրդեհին: Դրանց լայն կիրառումը կարող է սկսվել արդեն 2015թ.` կախված ֆինանսավորման ծավալից:
Նման զինամթերքներ արդեն կան այլ պետություններում: Ռուսաստանում դրանց մշակման անհրաժեշտությունը առավել քան արդիական է դարձել վերջին շրջանում զինվորական պահեստներում տեղի ունեցած մի քանի պայթյուններից հետո:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական