ԻՐԱՔԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ 140 ՏԱՆԿ
ԱՄՆ-ը ավարտել է M1A1 Abrams տանկերի մատակարարումը Աֆղանստանին: 140 տանկերի մատակարարման գործարքը ռազմական գերատեսչության հավանությանն է արժանացել 2008թ.: Մասնագետների գնահատմամբ, այդ երկիրը ստացել է ամերիկյան տանկերի ամենաժամանակակից մոդիֆիկացիան:
Մինչ այժմ աֆղանական զորքերը ստացել են 85 տանկ: Մնացածը գտնվում են որակի վերահսկողության պարտադիր փուլում: Մասնագետները ստուգում են բոլոր համակարգերի աշխատունակությունը, նոր միայն մարտական մեքենաները հանձնում զինվորականներին: Որևէ թերացում հայտնաբերելու դեպքում այն տեղում վերացվում է:
Տանկերի անմիջական մատակարարումից բացի, ամերիկյան կողմն ապահովում է նաև տեխնիկական անձնակազմի ուսուցանումը: Համապատասխան վերապատրաստում են անցել իրաքցի 180 մեխանիկներ և տանկիստներ, նրանցից 40-ը հրահանգիչի որակավորում է ստացել:
Տանկերից բացի, իրաքյան կառավարությունը պատվիրել է նաև ամերիկյան ռազմական տեխնիկայի այլ նմուշներ` 2,2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական