ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԳՐԱՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։
Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության տվյալ բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու զբաղեցրել առաջին տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:
Հատկանշական է, որ 2016 թվականին նույնպես ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել էր առաջին պատվավոր տեղը:
Խորագիր՝ Նորություններ