Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄՈՎԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸ



ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄՈՎԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ռազմական ոստիկանության աշխատակիցներն  այցելել են Գ.Գ.-ի բնակարան, որտեղ քաղաքացին հանձնել է մեկ  AKC-74 տեսակի ինքնաձիգ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 270 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև պիտույքների պահունակ։

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՄՈՎԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸԳ.Գ.-ն բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին բերել է Քարվաճառի ազատագրման մարտերից հետո։

Ծանուցում. ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։

Խորագիր՝ Նորություններ


12/09/2018