ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՇԱՆԹ-2018» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ–ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական և ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության շրջանակում պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն, իրապես ստուգվել և գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։
Արդյունքում՝ առավելապես իրականությանը համապատասխանեցված պայմանական պատերազմի սցենարային զարգացումների և նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ։
Խորագիր՝ Նորություններ